Երրորդ տեղի համար պայքարը թեժանում է. 39-րդ տուրի ամփոփումը
Նմանատիպ
Այսօր տեղի ունեցան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 39-րդ տուրի բոլոր հանդիպումները:
Մրցաշարային աղյուսակի առաջատար «Շիրակը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով առավելության հասավ «Բանանցի» նկատմամբ: Գոլերը հեղինակեցին’ 20-րդ րոպեին Դավիդ Հակոբյանը և 24-րդ րոպեին Յորո Լամիեն Լին: Այս խաղից հետո Գյումրու ակումբը 81 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Բանանցը» 27 միավորով մնաց վերջին տեղում:
Երկրորդ հորիզոնականում ընթացող «Միկան» ևս վաստակեց 3 միավոր: «Ուլիսի» հետ խաղում «Միկայի» համար հաղթական էր Սեմյոն Մուրադյանի դուբլը (25-րդ և 90-րդ րոպեներին): Այժմ «Միկան» 76 միավորով երկրորդն է, «Ուլիսը»’ 38-ով 6-րդը:
Դիլիջանի «Իմպուլը», որ «Փյունիկի» և «Գանձասարի» հետ պայքարում է երրորդ հորիզոնականի համար, հյուրընկալվելիս 1:2 հաշվով առավելության հասավ «Արարատի» նկատմամբ: Նարեկ Դավթյանը դուբլ ձևակերպեց, իսկ դաշտի տերերի պատասխան գնդակը խփեց Արմեն Դուրունցը:
Եվ վերջապես «Գանձասար»-«Փյունիկ» խաղն ավարտվեց ոչ-ոքի’ 1:1: Կապանցիների կազմում հաշիվը բացեց Նարեկ Բեգլարյանը, իսկ «Փյունիկից» հաշիվը հավասարեցրեց Սարգիս Բալոյանը:
Այժմ «Իմպուլսը», «Գանձասարը» և «Փյունիկն» ունեն 60-ական միավոր, ինչն ավելի է թեժացնում երրորդի տեղի համար պայքարը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում