Կլիչկո-Պավետկին մարտը տեղափոխվելու է

Կլիչկո-Պավետկին մարտը տեղափոխվելու է

Կլիչկո եղբայրների գործակալ Բերնդ Բյոնտեն հանդիպել է Ալեքսանդր Պավետկինի ներկայացուցիչների հետ, որ քննարկի Վլադիմիր Կլիչկոյի հետ սպասվելիք մենամարտի մանրամասները։

Պավետկինի թիմը մարտի կազմակերպիչն է հանդիսանալու, ի շնորհիվ 23,3 մլն դոլար խաղադրույքի։

Նշենք նաև, որ մարտը նախատեսված էր անցկացնել օգոստոսի 31-ին, սակայն կողմերը պատրաստվում են այն կազմակերպել սեպտեմբերի 7-ին կամ 14-ին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում