Մարտինեսի համար տան պատերը ոչինչ չեն փոխում
27/04/2013 22:10
Նմանատիպ
WBC վարկածով, միջինքաշային կարգի աշխարհի չեմպիոն Սերխիո Մարտինեսը խոսել է այսօր կայանալիք մարտի մասին։ Այն տեղի կունենա 40 հազար հանդիսական տեղավորող Արգենտինայի Club Atlético Vélez Sarsfield արենայում։ Նա կմրցի Մարտին Մյուրրեյի հետ․
-Դա երկար ընդմիջումից հետո իմ առաջին մարտն է հայրենիքում, բայց ինձ համար այդ փաստը ոչինչ չի փոխում։ Դուք զգում եք երկրպագուների սերը և աջակցությունը, բայց ավելի քիչ չեք աշխատում այդ դեպքում։ Նույնիսկ ավելին․․․Հայրենիքում ընթացող մարտը չի շեղում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում