«Բավարիան» Բունդեսլիգայի պատմության ռեկորդ է սահմանել
27/04/2013 21:05
Նմանատիպ
Այս մրցաշրջանում Մյունխենի «Բավարիայի» հաղթական ընթացքը շարունակվում է:
Գերմանիայի առաջնության 31-րդ տուրում «Ֆրայբուրգին» 1:0 հաշվով հաղթելուց հետո մյունխենյան ակումբը միավորների թիվը հասցրեց 84-ի, ինչը համարվում է Բունդեսլիգայի պատմության ռեկորդ:
Նախքան այս, ռեկորդը պատկանում էր Դորտմունդի «Բորուսսիան», որը 2011-2012 մրցշրջանում վաստակել էր 81 միավոր:
Նշենք նաև, որ անցկացրած 31 խաղերից 27-ում «Բավարիան» հաղթել է, 3-ն ավարտել ոչ-ոքի և միայն մեկ անգամ պարտվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում