Դի Մարիան հավատում է «Բորուսսիային» հաղթելուն
28/04/2013 10:10
Նմանատիպ
«Ռեալի» կիսապաշտպան Անխել Դի Մարիան, ով հաղթանակ բերեց թիմին «Ատլետիկոյի» հետ խաղում, հայտարարել է, որ «Ռեալը» հիմա էլ հույս ունի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Բորուսսիայի» հետ պատասխան խաղում հաղթանակ տանել․
-Հույս ունեմ, որ «Ատլետիկոյի» հետ խաղի հաղթանակը մեզ կտրամադրի «Բորուսսիայի» դեմ խաղին։ Դորտմունդում տեղի ունեցած հանդիպումից հետո բոլորը ընկճված էին, բայց ուրախ եմ, որ այսօր կարողացանք հաղթել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում