Ռոուրան գոհ չէ «Ատլետիկի» հետ խաղից

Ռոուրան գոհ չէ «Ատլետիկի» հետ խաղից

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովայի օգնական Խորդի Ռոուրան «Ատլետիկի» հետ խաղից հետո նշել է, որ նրանց հետ միշտ բարդ է խաղալը։ Հիշեցնենք, որ խաղն ավարտվեց երկուական գնդակների փոխանակմամբ․

-Շատ ափսոս, որ մրցակցին հաջողվեց ոչ ոքի ստանալ։ Բայց Բիլբաոյում դա նորմալ երևույթ է։ Մենք չկարողացանք խաղի ելքը մեր օգտին վճռել։

Կարծում եմ, մենք արժանի դիմակայություն ցույց տվեցինք։ Ինչ վերաբերում է Մեսսիին, ապա նրա բացակայությունը միշտ ազդում է «Բարսայի» խաղի որակի վրա, չէ որ նա լավագույնն է աշխարհում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում