Ռոնալդուն այսօր մարզվել է անհատական ծրագրով
28/04/2013 18:23
Նմանատիպ
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն այսօր’ ապրիլի 28-ին, մարզվել է անհատական ծրագրով ֆիզիոթերապևտի հետ: Պորտուգալացին, հիշեցնենք, ազդրի վնասվածքի պատճառով ստիպված էր բաց թողնել երեկ կայացած մադրիդյան դերբին: Նա այդ վնասվածքը ստացել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի’ «Բորուսիայի» հետ հանդիպման ժամանակ: Ռոնալդուի մասնակցությունը պատասխան հանդիպմանը հարցականի տակ է, հաղորդում է իսպանական մամուլը:
Հիշեցնենք’ «Ռեալի» ու «Բորուսիայի» պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 30-ին, «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում: Առաջին մրցավեճում 4-1 հաշվով հաղթել են դորտմունդցիները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում