Ալյոխինի հուշամրցաշար. Արոնյանը ոչ-ոքի խաղաց Մայքլ Ադամսի հետ

Ալյոխինի հուշամրցաշար. Արոնյանը ոչ-ոքի խաղաց Մայքլ Ադամսի հետ

Սանկտ-Պետերբուրգում այսօր երկու օրվա դադարից հետո վերսկսվեց Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարը:

6-րդ տուրում Հայաստանի շախմատային առաջատար Լևոն Արոնյանը սպիտակներով մրցեց անգլիացի Մայքլ Ադամսի հետ ու պարտիան ավարտեց ոչ-ոքի: Այն ավարտվեց 62-րդ քայլում:

Այժմ հավասար’ 3.5-ական միավոր են վաստակել Արոնյանը, Ադամսը, Գելֆանդն ու Ֆրասինյեն: Ինչ վերաբերում է առաջին հորիզոնականին, ապա այն 4 միավորով միանձնյա զբաղեցնում է Վաշյե Լագրավը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում