Պրեմիեր լիգա. «Չելսին» երեք միավոր է վաստակում «Սուոնսիի» հետ խաղում (տեսանյութ)
28/04/2013 19:54
Նմանատիպ
Անգլիայի Պրեմիեր լիգայում կայանում է 35-րդ տուրն ու իր հանդիպումը անցկացրեց «Չելսին», որը սեփական հարկի տակ հյուրընկալեց «Սուոնսիին»:
Այս խաղում ամեն ինչ վճռվեց դեռ առաջին խաղակեսում, երբ Ռաֆա Բենիտեսի սաները երկու գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը, ընդ որում’ վերջին երկու րոպեներին: 44-րդ րոպեին հաշիվը բացեց Օսկարը, իսկ մեկ րոպե անց 11-մետրանոցից աչքի ընկավ փոխարինման դուրս եկած Ֆրենկ Լեմպարդը: Երկրորդ կեսում դարպասի գրավում չարձանագրվեց:
Այս խաղից հետո «Չելսին» վաստակեց 65 միավոր ու շարունակում է երրորդ տեղի համար պայքարել «Արսենալի» և «Տոտենհեմի» հետ:
«Չելսի» 2-0 «Սուոնսի»
Օսկար (44), Լեմպարդ (11մ., 45)
Հետևեք մեզ նաև Telegram-ում