«Շախտյոր» – «Մետալիստ»` 1-1. Հենրիխ Մխիթարյանը` Ուկրաինայի չեմպիոն
28/04/2013 20:07
Նմանատիպ
Ուկրաինայի առաջնության 26-րդ տուրի շրջանակներում Դոնեցկի «Շախտյորը» սեփական հարկի տակ հյուրընկալել էր Խարկովի «Մետալիստին»:
39-րդ րոպեին հյուրերին հաշվի մեջ առաջ մղեց Մարկո Դևիչը, սակայն խաղավարտից վեց րոպե առաջ Իլսինյոն դոնեցկյան թիմին փրկեց պարտությունից:
Միրչա Լուչեսկուի թիմն այժմ ունի 71 միավոր ու Ուկրաինայի առաջնության ավարտից 4 տուր առաջ 15-ական միավորներով առաջ է պոկվել 2-3-րդ հորիզոնականները կիսող Կիևի «Դինամոյից» ու նույն «Մետալիստից»: Այդպիսով, «Շախտյորին» արդեն կարելի է շնորհավորել չեմպիոնական հերթական տիտղոսի կապակցությամբ:
Ինչ վերաբերում է Հենրիխ Մխիթարյանին, ապա նա այս խաղում մեկնարկային կազմում էր ու մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
«Շախտյոր» 1-1 «Մետալիստ»
Իլսինյո (84) – Դևիչ (39)
Հետևեք մեզ նաև Telegram-ում