Ծանր վնասվածքը կարող է սպառնալ Ձանետիի կարիերային

Ծանր վնասվածքը կարող է սպառնալ Ձանետիի կարիերային

«Ինտերի» 39-ամյա ավագ Խավիեր Ձանետին Ա Սերիայի «Պալերմոյի» հետ մրցավեճում ծանր վնասվածք է ստացել: Արգենտինացին լքել է խաղադաշտը առաջին խաղակեսում’ Սալվատորե Արոնիկայի հետ բախումից հետո:

Միլանյան ակումբի բժիշկները հաստատել են, որ Ձանետին աքիլլեսյան ջլի վնասվածք ունի: Վնասվածքից ապաքինումը կարող է տևել մինչև ութ ամիս:

Ավելի վաղ Խավիերը, ով օգոստոսին կդառնա 40 տարեկան, նշել էր, որ պատրաստվում է անցկացնել ևս մեկ մրցաշրջան, սակայն վնասվածքը կարող է փոխել նրա պլանները:

Զանետին 1995 թվականից սկսած 847 հանդիպում է անցկացրել «ներաձուրիի» կազմում’ ավելի շատ, քան այս ակումբի պատմության մեջ որևէ այլ ֆուտբոլիստ: Նա նաև ռեկորդակիր է համարվում Արգենտինայի հավաքականում անցկացրած խաղերի քանակով’ 145:

Հետևեք մեզ նաև Telegram-ում