Մարիա Շարապովան` Շտուտգարտի մրցաշարի հաղթող

Մարիա Շարապովան` Շտուտգարտի մրցաշարի հաղթող

Շտուտգարտի մրցաշարի եզրափակիչ հանդիպմանը ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան հաղթանակ տոնեց չինացի Նա Լիի նկատմամբ’ 6-4, 6-3:

Մրցախաղը տևել է մոտ մեկուկես ժամ: Առաջին սեթում Շարապովան երկու անգամ մատուցումը խլել է մրցակցից ու մեկ անգամ էլ տվել է իրենը: Երկրորդ սեթում ռուս թենիսիստուհին զիջել է միայն մեկ բրեյք’ յոթերորդ գեյմում, սակայն հենց ինքն է վճռել մրցավեճի ելքը:

Այդպիսով, Շարապովան հաղթում է Շտուտգարտի մրցաշարում երկրորդ տարին անընդմեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում