Վալդես. Ավագի թևկապից հրաժարվեցի նրա չափսերի պատճառով
29/04/2013 13:09
Նմանատիպ
«Բարսելոնայի» դարպասապահ Վիկտոր Վալդեսը մեկնաբանել է Պրեմիերայի 33-րդ տուրի «Ատլետիկի» հետ խաղի ընթացքում իր’ ավագի թևկապից հրաժարվելու փաստը, հաղորդում է իսպանական մամուլը:
Հիշեցնենք’ այդ մրցավեճում թիմի ավագը Չավին էր: Լքելով խաղադաշտը’ նա ցանկանում էր թևկապը հանձնել Վալդեսին, սակայն դարպասապահը հրաժարվեց կրել այն: Դրա համար իսպանացին քննադատության ենթարկվեց: Հիշեցնենք’ Վալդեսը համարվում է կատալոնական թիմի չորրորդ ավագը:
-Ես հրաժարվեցի ավագի թևկապից նրա չափսերի պատճառով: Ես այն չկարողացա ամրացնել իմ ձեռքին,- ասել է Վալդեսը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում