Նադալ. Հավատում եմ` «Ռեալը» դուրս կգա Չեմպիոնների լիգայի եզրափակիչ
29/04/2013 13:45
Նմանատիպ
Իսպանացի հայտնի թենիսիստ Ռաֆաել Նադալը անհամբերությամբ է սպասում Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի’ «Ռեալ Մադրիդ» – «Բորուսսիա Դորտմունդ» պատասխան հանդիպմանը, հայտնում են իսպանական ԶԼՄ-ները:
Հիշեցնենք’ առաջին խաղում Ժոզե Մոուրինյոյի սաները հյուրընկալվելիս մրցակցին զիջեցին 1-4 հաշվով: Սակայն Նադալը, ով համարվում է մադրիդյան ակումբի երկրպագու, հավատում է, որ թիմը կարող է վերջնական արդյունքում հաղթել մրցակցին:
-Ինձ թվում է, որ ակումբի պատմությունը ներկայացնող տեսանյութերը լրացուցիչ շարժառիթ կլինեն: Չկա ավելի լավ մոտիվացիա, քան այն, որ դուրս ես գալու «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտ ու պայքարելու ես եզրափակչի ուղեգրի համար: Հուսով եմ նրանց կատարմամբ լավ խաղ տեսնել ու հավատում եմ’ «Ռեալը» դուրս կգա եզրափակիչ,- ասել է Նադալը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում