Դանտե. Անկախ Մեսսիի մարզավիճակից, պետք է շատ ուշադիր լինել նրա նկատմամբ

Դանտե. Անկախ Մեսսիի մարզավիճակից, պետք է շատ ուշադիր լինել նրա նկատմամբ

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի’ «Բարսելոնայի» հետ պատասխան խաղից առաջ «Բավարիայի» պաշտպան Դանտեն ընդգծել է, որ կատալոնացիների առաջատար Լիոնել Մեսսիի նկատմամբ պետք է շատ ուշադիր լինել, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները:

Առաջին խաղում Յուպ Հայնկեսի սաները 4-0 հաշվով վստահ հաղթանակ տոնեցին, իսկ տաղանդավոր արգենտինացին խաղադաշտում գրեթե ոչինչ ցույց չտվեց: Սակայն Մեսսին արդեն ամբողջությամբ ապաքինվել է իրեն անհանգստացնող վնասվածքից:

-Ես չգիտեմ’ արդյոք Մեսսին մեզ հետ խաղում օպտիմալ մարզավիճակում է եղել: Սակայն Բարսելոնայում մեզ 100%-անոց կենտրոնացում է պետք: Քանի որ խոսքը գնում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մասին: Դեռ մինչև առաջին խաղը մենք խոսում էինք այն մասին, որ հարձակվողները պետք է օգնեն մեզ, քանի որ «Բարսելոնան» շատ լավ է խաղում,- ասել է բրազիլացին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում