«Ինտերում» վնասվածք ունեն միանգամից 15 ֆուտբոլիստներ
29/04/2013 14:48
Նմանատիպ
Միլանյան թիմը տուժում է խաղացողների մեծամասնության բացակայության պատճառով:
Աքիլլեսյան ջլի վնասվածքը, որը Զանետին ստացել է «Պալերմոյի» հետ վերջին խաղում, նրանից ապաքինվելու համար առնվազն վեց ամիս կխլի, ինչը նշանակում է, որ նա երկար ժամանակով համալրել է թիմի’ վնասվածք ունեցող խաղացողների ցանկը: Այդ ֆուտբոլիստներն են’ Կաստելացին, Մբայեն, Նագատոմոն, Սամուելը, Գուարինը, Կամբիասոն, Գարգանոն, Ստանկովիչը, Օբին, Մուդինգային, Կասսանոն, Պալասիոն, Սիլվեստրեն, Միլիտոն ու նաև Զանետին:
34 խաղերից հետո Անդրեա Ստրամաչիոնիի թիմը Ա Սերիայում ընթանում է 7-րդ տեղում: Վերջին խաղերում գլխավոր մարզիչը թիմի կազմում շատ է ընդգրկում երիտասարդական թիմի ֆուտբոլիստներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում