Պիշչեկն ու Գունդողանը «Բորուսսիայի» հետ ժամանել են Մադրիդ

Պիշչեկն ու Գունդողանը «Բորուսսիայի» հետ ժամանել են Մադրիդ

Դորտմունդի «Բորուսսիայի» երկու ֆուտբոլիստներ, որոնց մասնակցությունը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի’ «Ռեալի» հետ պատասխան հանդիպմանը հարցականի տակ է’ պաշտպան Լուկաշ Պիշչեկն ու կիսապաշտպան Իլկայ Գունդողանը, թիմի հետ ժամանել են Մադրիդ, հաղորդում է ռուրյան ակումբի պաշտոնական կայքը: Սակայն, նրանց մասնակցությունը խաղին շարունակում է անորոշ մնալ: Նրանք այսօր երեկոյան թեստեր կանցնեն, որոնք ցույց կտան վնասվածքներից հետո հանդիպմանը պատրաստ լինելու նրանց մակարդակը:

Ավելացնենք նաև, որ դորտմունդյան թիմը Մադրիդ է մեկնել երկու չարտերային թռիչքներով: Բացի թիմից ու աշխատակազմից, ակումբը հատուկ թռիչք է կազմակերպել նաև հովանավորների ու լրագրողների համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում