Նադալը գոհ չէ առողջական վիճակից

Նադալը գոհ չէ առողջական վիճակից

Ռաֆայել Նադալը, ով ծնկի վնասվածքի պատճառով 7 ամիս խաղից դուրս իրավիճակում էր,  խոսել է իր ոտքերի այժմյան դրության մասին:

-Վերջին արդյունքներս հաշվի առնելով, գուցե տարօրինակ թվա, սակայն ես ինձ 100 տոկոսով լավ չեմ զգում: Ես առաջվա պես վստահ չեմ ծնկներիս ուժի վրա,-ասել է Նադալը:

Նշենք, որ այս մրցաշրջանում իսպանացին մասնակցել է արդեն 6 մրցաշարի, որոնցից 4-ում հաղթանակ է տոնել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում