Հայնկես. Կփորձենք «Բարսելոնային» մեկ-երկու գոլ խփել
30/04/2013 11:25
Նմանատիպ
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի «Բարսելոնայի» հետ պատասխան խաղից առաջ ասել է.
-Դանտեն հիվանդ է և չի կարողանա օգնել մեզ: Չի խաղա նաև Բոատենգը, վերջին շրջանում նա շատ հանդիպումներ է անցկացրել:
Մենք պետք է կրկին մեր խաղաոճը ցուցադրենք: Խաղի հենց մեկնարկից պետք է պրեսինգի դիմենք: Լավագույն պաշտպանությունը հարձակումն է: Պաշտպանությունում չենք փակվելու, կփորձենք մեկ կամ երկու գոլ խփել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում