Գյունդողանն ու Վայդենֆելլերը նոր պայմանագրեր են կնքել «Բորուսսիայի» հետ
30/04/2013 13:18
Նմանատիպ
Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը չի պատրաստվում լքել իր ներկայիս թիմը, հաղորդում է գերմանական մամուլը:
Ծագումով թուրք ֆուտբոլիստին Դորտմունդում ամեն ինչ դուր է գալիս, ու այդ պատճառով էլ նա որոշել է ևս երկու տարով երկարաձգել ակումբի հետ պայմանագրի ժամկետը: Խաղացողի նախորդ համաձայնագիրը գործում էր մինչև 2015 թվականը:
Բացի այդ, նոր պայմանագրի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել նաև դարպասապահ Ռոման Վայդենֆելլերի հետ: Ըստ նոր պայմանագրի’ գերմանացին «Սիգնալ Իդունա Պարկում» հանդես կգա մինչև 2015 թվականը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում