Կան. Եթե «Բարսելոնան» արագ գոլ խփի, նյարդերը կարող են տեղի տալ
Նմանատիպ
«Բավարիայի» լեգենդար դարպասապահ Օլիվյեր Կանը մեկնաբանել է այն փաստը, որ մյունխենյան ակումբի վեց ֆուտբոլիստներ, մասնավորապես, առանցքային խաղացողներ Բաստիան Շվայնշտայգերը, Ֆիլիպ Լամը ու Դանտեն, կարող են բաց թողնել Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, եթե կիսաեզրափակչի’ «Բարսելոնայի» հետ պատասխան խաղում հերթական զգուշացումը ստանան:
-Դա շատ վտանգավոր է: «Միլանի» հետ պատասխան խաղը ցույց տվեց, որ «Բարսելոնան» «Կամպ Նոում» կարող է հաղթել ցանկացած մրցակցի: Եթե տանտերերը արագ գոլ խփեն, ապա նյարդերը կարող են տեղի տալ: Դա սխալ ազդանշան կլինի մյուս խաղացողների համար: Ֆուտբոլիստները, որոնք «կախված են» քարտերից, պետք է կենտրոնացած լինեն ու ուշադիր ցանկացած որոշման ժամանակ,- ասել է Կանը:
Հիշեցնենք’ «Բարսելոնա» – «Բավարիա» դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 1-ին, «Կամպ Նոու» մարզադաշտում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում