Ալեգրին մրցաշրջանի ավարտից հետո կլքի «Միլանը»

Ալեգրին մրցաշրջանի ավարտից հետո կլքի «Միլանը»

«Միլանի» նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին որոշել է 2012-13 թթ. մրցաշրջանի ավարտից հետո թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնել Մասիմիլիանո Ալեգրիին:

45-ամյա մասնագետը կհեռացվի նույնիսկ այն դեպքում, եթե թիմը ձեռք բերի Չեմպիոնների լիգայի խաղարկության ուղեգիր, հայտնում է Football Italia-ն:

«Ռոսսոներիից» հեռանալուց հետո Ալեգրին կարող է գլխավորել «Ռոման», որը պատրաստ է մասնագետին երեք տարվա պայմանագիր առաջարկել: Այդ դեպքում Ալեգրիի տարեկան աշխատավարձը կկազմի 2,5 մլն. եվրո:

Ընդգծենք, որ միլանյան ակումբը գլխավորելու հիմնական թեկնածուներ են համարվում թիմի նախկին ֆուտբոլիստները’ Կլարենս Զեեդորֆը, Ֆիլիպո Ինձագին, Մարկ վան Բոմելն ու Ալեսանդրո Կոստակուրտան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում