Գյոթցեն մերժել է «Ման. Սիթիի»` տարեկան 20 մլն. եվրո աշխատավարձի առաջարկը
30/04/2013 15:27
Նմանատիպ
Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Մարիո Գյոթցեն, ով ամռանը կդառնա «Բավարիայի» ֆուտբոլիստ, հրաժարվել է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»:
Անգլիական ակումբը խաղացողին առաջարկել է պայմանագիր’ տարեկան 20 մլն. եվրո կամ շաբաթական 331 հազար ֆունտ աշխատավարձով, թվիթերյան իր էջում գրել է Suddeutsche Zeitung-ի ու The Guardian-ի լրագրող Ռաֆայել Հոնիգշտեյնը:
Հիշեցնենք’ մյունխենյան ակումբի սպորտային տնօրեն Մաթիաս Զամմերը ավելի վաղ նշել էր, որ Գյոթցեն անհավանական առաջարկ է մերժել, որպեսզի տեղափոխվի Մյունխեն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում