Ֆերգյուսոն. «Յունայթեդը» «Չելսի» կամ «Սիթի» չէ, բայց կմրցակցի դրամական տեսանկյունից

Ֆերգյուսոն. «Յունայթեդը» «Չելսի» կամ «Սիթի» չէ, բայց կմրցակցի դրամական տեսանկյունից

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը խոստովանել է, որ իր ակումբը չի կարող այնպիսի տրանսֆերներ կատարել կամ աշխատավարձեր վճարել, ինչպիսին «Մանչեսթեր Սիթին» կամ «Չելսին»:

-Հուսով եմ’ ամռանը կգնենք այնպիսի խաղացողների, ովքեր կկարողանան մեր թիմի խաղին անհրաժեշտ որակներ ավելացնել: Այո, մենք «Չելսի» կամ «Մանչեսթեր Սիթի» չենք, սակայն «Մանչեսթեր Յունայթեդն» էլ կմրցակցի դրամական տեսանկյունից: Թիմի ամրապնդման աշխատանքներն ընթանում են արդեն 3-4 ամիս: Մենք հետաքրքրված ենք երեք խաղացողներով, ովքեր կարող են բարձրացնել մեր թիմի ընդհանուր խաղամակարդակը,- ասել է Ֆերգյուսոնը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում