Ք.Էշթոն. ԵՄ-ն մտադիր է ուժեղացնել իր դերակատարությունը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում
Նմանատիպ
ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը ասել է, որ Եվրամիությունը մտադիր է ավելի ակտիվ դերակատարություն ստանձնել Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում: Ադրբեջանական մամուլի հաղորդմամբ՝ նման հայտարարությամբ Էշթոնը հանդես է եկել Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստի ժամանակ:
ԵՄ պաշտոնյան նշել է, որ ԼՂ հակամարտությունը չափազանց դժվար խնդիր է, որը լուծում է պահանջում: Ք.Էշթոնը ընդգծել է, որ նիստի ժամանակ այդ հարցին առավել մեծ ուշադրություն են դարձնելու:
«Փետրվարի 27-ին Հարավային Կովկասի խնդիրների վերաբերյալ Բրյուսելում կանցկացվի ընդլայնված քննարկում, այդ թվում նաև այնպիսի հրատապ հարցերի շուրջ, ինչպիսիք են՝ տարածաշրջանային անվտանգությունը, Ադրբեջանում, Հայաստանում և Վրաստանում առկա իրավիճակը: ԵՄ-ն մտադիր է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին՝ հակամարտության լուծման գործում»,- ասել է Ք.Էշթոնը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում