«Բարսելոնա» – «Բավարիա» խաղին ռեկորդային թվով լրագրող ներկա կլինի
30/04/2013 20:13
Նմանատիպ
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Բարսելոնա» – «Բավարիա» դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 1-ին, «Կամպ Նոու» մարզադաշտում: Այն լուսաբանելու համար ռեկորդային թվով լրագրողներ ներկա կլինեն մարզադաշտում:
Արդեն ԶԼՄ 990 ներկայացուցիչ է հայտագրվել խաղը լուսաբանելու համար: Նրանք կներկայացնեն աշխարհի 29 երկիր:
Նախորդ ռեկորդն այս հարթությունում գրանցվել էր 2011թ. «Բարսելոնա» – «Ռեալ» խաղի ժամանակ, որը լուսաբանել էր 965 լրագրող:
Հետևեք մեզ նաև Telegram-ում