Ականատես. Խոջալուում մեծ ողբերգություն է եղել, բայց մենք մասնակից չենք եղել
Նմանատիպ
Ադրբեջանի իշխանություններն արհեստականորեն փորձում են հակակշիռ ստեղծել Սումգայիթում, Բաքվում և Մարաղայում տեղի ունեցած դժբախտություններին՝ պետական մակարդակով կեղծելով Խոջալուում տեղի ունեցածը: Նման տեսակետ է այսօր մամուլի ասուլիսի ժամանակ արտահայտելՀայաստանի ազգային արխիվի փոխտնօրեն Էդգար Հովհաննիսյանը:
Ըստ նրա՝ անթույլատրելի է նույնիսկ համեմատել վերոնշյալ իրադարձությունները: Է.հովհաննսիյանը շեշտել է, որ խեղաթյուրելով Խոջալուի բնակիչների հետ տեղի ունեացածը՝ Ադրբեջանի ներկայիս իշխանությունը փորձում է ժողովրդի մեջ սերմանել ատելություն և թշնամանք հայերի հանդեպ՝ ելնելով ներքաղաքական պահանջներից: «Ընդ որում, Խոջալուի դեպքերի մասին Բաքվում սկսել են խոսել միայն 1998 թվականից»,- ասել է Է.Հովհաննիսյանը:
Ինչ վերաբերում է Սումգայիթի ւ Բաքվի ջարդերին, փորձագետի խոսքերով, այսօր արխիվում բազմաթիվ նյութեր կան այդ մասին, սակայն ԽՍՀՄ փլուզումից հետո այդ ողբերգությունների մասին փաստաթղթերը մնացել են Ռուսաստանում: Այնուամենայնիվ, մեր տվյալներն ավելի շատ են, քան Ադրբեջանինը՝ ջարդերի համար փոխհատուցում պահանջելու համար:
Այս թեմային այսօր լրագրողներ հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նաև «Շուշի» հիմնադրամի ներկայացուցիչ, գրող, հրապարակախոս Բակուր Կարապետյանը:
Նա հայտնել է, որ«Շուշի» հիմնադրամը պատրաստվում է միջազգային դատարան դիմել` ադրբեջանական իշխանություններին պատասխանատվության կանչել Խոջալուի դեպքերի վերաբերյալ բացահայտ կեղծիքի և միջազգային հասարակությանը մոլորեցնելու համար:Պատասխանատվության պետք է ենթարկվեն նաև Մարաղայի ոճրագործությունների համար:
«Թող ադրբեջանական կողմն էլ դատի տա ու պարզեն, թե ովքեր են Խոջալուի դեպքերի իրական պատասխանատուները: Ադրբեջանական քարոզչությունը, դիմելով բացահայտ կեղծիքի, քաղաքակիրթ աշխարհին Խոջալուի բնակչության հետ պատահած դեպքերը բարդելով հայկական կողմի վրա, ձգտում է այն հավասարեցնել 1915 թվականի եղեռնին ու Հոլոքստին: Խոջալուի աղմուկով Բաքուն փորձում է քողարկել նաև Մարաղայի հայերի նկատմամբ եղեռնագործությունը»,- ասել է Բ. Կարապետյանը:
Ականատես, հետախուզական խմբի հրամանատար Վլադիմիր Վարդանովը, ներկայացնելով ամբողջ իրականությունը, նշել է. «Մեծ ողբերգություն է եղել, բայց մենք մասնակից չենք եղել: Դրդապատճառ ունեինք, բայց այդ սպանությունները տեղի են ունեցել ադրբեջանական երկու պոստերի կողմից իրականացված ռազմական գործողության արդյունքում ու այնուհետև զոհերին տեղափոխել են հայկական դիտակետի մոտ գտնվող տարածք»,- ասել է ականատեսը՝ շեշտելով, որ ադրբեջանցիները փորձում են իրենց «բացահայտ մինուսը պլյուս դարձնել»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում