Իվանովիչ. Ընդունել եմ Սուարեսի ներողությունը
01/05/2013 14:57
Նմանատիպ
«Չելսիի» սերբ պաշտպան Բրանիսլավ Իվանովիչը նշել է, որ ներել է «Լիվերպուլի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսին, ով Անգլիայի առաջնության այս երկու թիմերի հանդիպման ժամանակ կծել էր իր ձեռքը: Դրա համար ՖԱ-ի կարգապահական կոմիտեն հարձակվողին որակազրկեց 10 խաղով:
-Երբ դա տեղի ունեցավ ես, իհարկե, շոկի մեջ էի: Բայց երբ խաղն ավարտվեց, ամեն ինչ հանդարտվեց: Ամեն դեպքում, ես գրեթե մոռացել եմ այդ միջադեպի մասին: Հաջորդ օրը մենք խոսել ենք հեռախոսով, ու Սուարեսի ներողությունը ես ընդունել եմ: Ես չեմ ցանկանում մեղադրել նրան, բայց չեմ էլ պաշտպանի: Սակայն ներեցի նրան: Նման բան կարող է տեղի ունենալ ցանկացածի մոտ,- ասել է ֆուտբոլիստը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում