Կոնտեն աշխատավարձի բարձրացում է պահանջելու

Կոնտեն աշխատավարձի բարձրացում է պահանջելու

La Gazzetta dello Sport-ի հաղորդած տեղեկությունների համաձայն, «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մոտ օրերս ակումբի ղեկավարության հետ մանրամասն կքննարկի իր պայմանագրի կետերը:

Աղբյուրը գրում է, որ Կոնտեի գլխավոր պահանջը լինելու է աշխատավարձի բարձրացումը 3-ից 5 մլն եվրոյի` տարեկան:

Հավելենք, որ Իտալիայի առաջնության առաջիկա 35-րդ տուրում «Պալերմոյին» հաղթելու դեպքում «Յուվենտուսը» կապահովի առաջնության չեմպիոնական տիտղոսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում