«Նոու Կամպը» գլխիկոր է….«Բավարիան» ընդհանուր 0:7 հաշվով դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)
Նմանատիպ
Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանի գավաթը կվիճարկեն գերմանական թիմերը. Մյունխենի «Բավարիան» և Դորտմունդի «Բորուսսիան»:
Թեպետ «Բարսելոնա»-«Բավարիա» դիմակայության առաջին խաղից հետո (4:0), մյունխենցիները գրեթե ապահովել էին եզրափակչի ուղեգիրը, այնուամենայնիվ ֆուտբոլային աշխարհը հավատում էր, որ «Բարսելոնան» «Նոու Կամպում» արժանի խաղ կցուցադրի և գուցե ետ բերի կորցրածը: Սակայն այս խաղում ևս հաղթանակողը «Բավարիան» էր:
Հանդիպման հաշիվը բացվեց երկրորդ խաղակեսում. 49-րդ րոպեին աչքի ընկավ Արյեն Ռոբենը: Արդեն այս գոլից հետո պարզ էր, որ կատալոնացիները չեն կարողանա 6 գնդակ ուղարկել Մանուել Նոյերի պաշտպանած դարպասը, բայց «Բավարիան» այդքանով չբավարարվեց:
72-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Խերարդ Պիկեն, իսկ 76-րդ րոպեին Թոմաս Մյուլլերը հաշիվն առավել խոշոր դարձրեց:
«Բարսելոնա»-«Բավարիա»` 0:3. ընդհանուր` 0:8, և «Բավարիան» եզրափակչում է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում