Վիկիլիքս. Իսրայելը ոչնչացրել է Իրանի միջուկային լաբորատորիաների մի մասը
28/02/2012 00:05
Նմանատիպ
«Վիկիլիքս» կայքն սկսել է հրապարակել ամերիկյան «Ստրատֆոր» վերլուծական կենտրոնի ավելի քան հինգ միլիոն գաղտնի էլեկտրոնային նամակներ: Այս մասին է հաղորդում «ZMAN.com» լրատվական գործակալությունը:
Նշենք, որ «Ստրատֆոր» վերլուծական ընկերությունը զբաղվում է աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների հավաքագրմամբ ու վերլուծություններով: Կազմակերպության մշակած տեղեկատվության որոշակի հատվածը հրապարակվում է, իսկ զգալի մասը համարվում է գաղտնի և ծառայում է ԱՄՆ–ի Ազգային Անվտանգությանը, և մի շարք ամերիկյան խոշոր ընկերությունների օգտագործմանը:
Փաստաթղթերից մեկում ասվում է, որ Իսրայելի հատուկ ուժերը՝ քուրդ անջատողականների աջակցությամբ, Իրանի միջուկային ծրագրին ծառայող մի քանի լաբորատորիաներ ոչնչացնելու գործողություններ են իրականացրել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում