Վիկիլիքս. Իսրայելը ոչնչացրել է Իրանի միջուկային լաբորատորիաների մի մասը

 «Վիկիլիքս» կայքն սկսել է հրապարակել ամերիկյան  «Ստրատֆոր»  վերլուծական կենտրոնի ավելի քան հինգ միլիոն գաղտնի էլեկտրոնային նամակներ: Այս մասին է հաղորդում «ZMAN.com» լրատվական գործակալությունը:

Նշենք, որ «Ստրատֆոր» վերլուծական ընկերությունը զբաղվում է աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների հավաքագրմամբ ու վերլուծություններով: Կազմակերպության մշակած տեղեկատվության որոշակի հատվածը հրապարակվում էիսկ զգալի մասը համարվում է գաղտնի և ծառայում է ԱՄՆի Ազգային Անվտանգությանը, և մի շարք ամերիկյան խոշոր ընկերությունների օգտագործմանը:

Փաստաթղթերից  մեկում ասվում էոր Իսրայելի հատուկ ուժերը՝  քուրդ անջատողականների աջակցությամբ, Իրանի միջուկային ծրագրին ծառայող մի քանի լաբորատորիաներ ոչնչացնելու գործողություններ են իրականացրել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում