Սանդրո Ռոսել. Կարծում եմ` «Բավարիան» Եվրոպայի ուժեղագույն ակումբն է

Սանդրո Ռոսել. Կարծում եմ` «Բավարիան» Եվրոպայի ուժեղագույն ակումբն է

Չեմպիոնների լիգայի կիսաեզրչափակիչ փուլի «Բարսելոնա»-«Բավարիա» դիմակայության մասին իր կարծիքն է արատահայտել նաև կատալոնական ակումբի նախագահ Սանդրո Ռոսելը.

-Ցանկանում եմ շնորհավորել «Բավարիային», քանի որ նրանք զգալիորեն ուժեղ էին և արժանի ձևով դուրս եկան եզրափակիչ: Մենք կոտրվել էինք դեռևս Մյունխենում: Իհարկե, Լեո Մեսսիի բացակայությունն անտեսանելի չմնաց, սակայն մյուս ֆուտբոլիստներն արժանիորեն ընդունեցին պայքարը: Ես հպարտ եմ թիմով և երկրպագուներով:

Կարծում եմ` «Բավարիան» այս պահին Եվրոպայի ուժեղագույն ակումբն է, և նրանք կհաղթեն եզրափակչում: Պետք է սպասել հաջորդ մրցաշրջանին,-Ռոսելի խոսքերը մեջբերել է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում