«Բորուսսիան» և «Բավարիան» չեղյալ են հայտարարել համատեղ ընթրիքը
02/05/2013 23:24
Նմանատիպ
Գերմանիայի առաջնության 32-րդ տուրի «Բորուսսիա»-«Բավարիա» խաղից առաջ Դորտմունդի ակումբի գործադիր տնօրեն Հանս-Յոախիմ Վատցկեն հայտարարել է, որ թիմերի անձնակազմերը համատեղ ընթրիք չեն ունենալու: Այս մասին հաղորդում է Reuters-ը: Վատցկեն ասել է.
-Ես միշտ հարգանքով և հիացմունքով եմ վերաբերել «Բավարիային», բայց պետք է նշեմ, որ վերջին շրջանում մեր հարաբերությունները զգալիորեն վատացել են: Մենք չեղյալ ենք հայտարարում խաղից առաջ ավանդական համատեղ ընթրիքը. կբավարարվենք միայն ձեռքսեղմումով:
Հիշեցնենք` գերմանական ակումբները մրցելու են նաև մայիսի 25-ին` Չեմպիոնների լիգայի եզրափակչում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում