Եվրոպա լիգայի եզրափակչում «Չելսիի» մրցակիցը կլինի «Բենֆիկան» (տեսանյութ)
Նմանատիպ
Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի պատասխան հանդիպման շրջանակներում ուժերը չափեցին պորտուգալական «Բենֆիկան» ու թուրքական «Ֆեներբախչեն»: Հիշեցնենք’ կողմերի առաջին մրցավեճում ավելի ուժեղ էին գտնվել թուրքերը’ 1-0:
Պորտուգալիայում կայացած հանդիպման արդեն 9-րդ րոպեին Նիկոլաս Գայտանը բացեց հաշիվը, սակայն 14 րոպե անց Դիրկ Կայտը 11-մետրանոցից խփեց պատասխան գնդակը: 35-րդ րոպեին Օսկար Կարդոսոն տանտերերին ևս մեկ անգամ հաշվի մեջ առաջ մղեց:
Երկրորդ կեսում պորտուգալական ակումբը շարունակեց ճնշում գործադրել մրցակցի դարպասին ու 66-րդ րոպեին Կարդոսոյի’ այս խաղում արդեն երկրորդ գոլի շնորհիվ հաշիվը իրեն ձեռնտու դարձրեց: Մինչ խաղավարտ հաշիվը չփոխվեց ու ընդհանուր 3-2 հաշվով հաղթանակ տոնելով’ «Բենֆիկան» մրցաշարի եզրափակիչ մրցավեճում կմրցի «Չելսիի» հետ:
«Բենֆիկա» 3-1 «Ֆեներբախչե»
Գայտան (9), Կարդոսո (35, 66) – Կայտ (11մ., 23)
Հետևեք մեզ նաև Telegram-ում