Վիլլաշ-Բոաշ. Հալկի աշխատավարձը կխախտի «Տոտենհեմի» հավասարակշռությունը

Վիլլաշ-Բոաշ. Հալկի աշխատավարձը կխախտի «Տոտենհեմի» հավասարակշռությունը

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշը հաստատել է, որ ինքն ու իր ակումբը հետաքրքրված են «Զենիթի» հարձակվող Հալկի ծառայություններով, սակայն նաև ընդգծել է’ ֆուտբոլիստի’ անգլիական ակումբ տեղափոխվելուն սպասել պետք չէ:

-Նա խաղացել է իմ «Պորտուում» ու մեկ մրցաշրջանում 36 գոլ է խփել, սակայն նրան «Տոտենհեմում» տեսնելը իրատեսական չէ. նրա աշխատավարձը կխախտի մեր ակումբի հավասարակշռությունը: Ամռանը նա կարիերան շարունակելու մի շարք տարբերակներ կունենա, սակայն մեզ համար Հալկը անհասանելի է, քանի որ այնպիսի ակումբը, ինչպիսին «Տոտենհեմն» է, այդպիսի տրանսֆեր իրեն թույլ տալ չի կարող,- ասել է Վիլլաշ-Բոաշը

Հետևեք մեզ նաև Telegram-ում