«Բարսելոնան» որոշել է հրաժարվել Աբիդալից
03/05/2013 13:47
Նմանատիպ
«Բարսելոնայի» մարզչական շտաբը դեմ է նրան, որ նոր պայմանագիր առաջարկվի թիմի պաշտպան Էրիկ Աբիդալին, հաղորդում է իսպանական մամուլը:
Բանը նրանում է, որ Տիտո Վիլանովան ու նրա օգնականները վստահ չեն, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը կկարողանա վերականգնել իր նախկին մարզավիճակն ու ցուցադրել այն խաղը, որը կար իր լավագույն ժամանակներում: Անձամբ Աբիդալն էլ կարծում է, որ կարող է ևս մեկ մրցաշրջան անցկացնել բարձր մակարդակով: Բայց այս պահին խոսք է գնում միայն այն մասին, որ Աբիդալը «Բարսելոնան» ներկայացնի այլ տեսանկյունից: Նախկինում տեղեկացվում էր, որ նրան կառաջարկվի ակումբի դեսպանի պաշտոնը:
Հիշեցնենք’ Աբիդալը երկու անգամ բարդ վիրահատությունների է ենթարկվել: Երկրորդ դեպքում փոխպատվաստվել է նրա լյարդը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում