«Բարսելոնան» Վիլյային տրանսֆերի կհանի

«Բարսելոնան» Վիլյային տրանսֆերի կհանի

«Բարսելոնան» պատրաստ է դիտարկել հարձակվող Դավիդ Վիլյային վաճառելու հնարավորությունը, հաղորդում է իսպանական մամուլը:

Կատալոնացիների մարզչական շտաբը չի թաքցնում այն փաստը, որ Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը չի համարվում այն ֆուտբոլիստը, ում պետք է ամեն գնով թիմում պահել: Վիլյայի ծառայություններով հետաքրքրված են «Տոտենհեմն» ու «Արսենալը», սակայն անգլիական ակումբներից մինչ այժմ կոնկրետ առաջարկներ չեն եղել:

Հիշեցնենք’ մրցաշրջանի սկզբում իսպանացի հոգեբանական ծանր վիճակում էր: Նա խաղային քիչ պրակտիկա ուներ, ու թիմի գլխավոր մարզիչ Տիտո Վիլոնավային ձմռանը խնդրել էր նույնիսկ տրանսֆերի հանել իրեն: Բայց այն ժամանակ ակումբը հասկացրեց, որ հույսեր կապում է «Էլ Գուախեի» հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում