Դի Մարիայի համար պայքարում են «Ման. Յունայթեդը», «Ման. Սիթին» ու «ՊՍԺ»-ն
Նմանատիպ
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Անխել Դի Մարիան մոտ է նրան, որ ամռանը հեռանա ակումբից, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները:
Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են այնպիսի ակումբներ, ինչպիսիք են «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին» ու «ՊՍԺ»-ն: «Արքայական» ակումբը պատրաստ է սկսել բանակցությունները’ հասկանալով, որ կարող է այս տրանսֆերից մեծ գումարներ աշխատել:
Պետք է ընդգծել, որ մանկունյական ու փարիզյան ակումբների հետաքրքրությունը այս ֆուտբոլիստի նկատմամբ նոր չէ, քանի որ նրանք դեռ մի քանի ամիս առաջ էին փորձում պարզել ակումբում խաղացողի կարգավիճակը: Գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը վերջերս նշել է, որ չնայած ակումբը ֆինանսական կարողություններով չի կարող մրցակցել «Սիթիի» ու «Չելսիի» հետ, բայց մրցունակ կլինի տրանսֆերային շուկայում:
Իսպանական ակումբի ղեկավարությունն իր հերթին հաշվի է առնում այն փաստը, որ թիմը կարող է համալրել «Տոտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը: Իսկ արգենտինացու վաճառքը կարող է նպաստել ուելսցու ձեռքբերմանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում