Մոուրինյոն «Չելսիում» տարեկան կվատակի 10 մլն. ֆունտ

Մոուրինյոն «Չելսիում» տարեկան կվատակի 10 մլն. ֆունտ

«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հանդիպել է «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչի հետ: Կողմերի քննարկման թեման եղել է պորտուգալացու’ լոնդոնյան թիմը գլխավորելը, հաղորդում է Daily Mail-ը:

Մոուրինյոյի տարեկան աշխատավարձը կկազմի 10 մլն. ֆունտ: Անգլիական ակումբը նաև 12 մլն. ֆունտ կփոխանցի «Ռեալին»’ «Առանձնահատուկի» պայմանագրի վաղաժամկետ դադարեցման համար:

Ակնկալվում է, որ Մոուրինյոյի նշանակման մասին պաշտոնական հայտարարություն կլինի մինչև թիմի’ ասիական շրջագայության մեկնելը: Այդպիսի դեպքում, պորտուգալացու առաջին հանդիպումը լոնդոնյան ակումբ վերադառնալուց հետո կկայանա հուլիսի 17-ին, Թայլանդում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում