«Բարսելոնան» պատրաստ է 40 մլն. եվրո ծախսել Տիագու Սիլվայի համար
03/05/2013 14:59
Նմանատիպ
«Բարսելոնայի» ղեկավարությունը պատրաստ է մեծ գումարներ ծախսել «ՊՍԺ»-ի պաշտպան Տիագու Սիլվայի ձեռքբերման համար, հաղորդում է Sport.es-ը:
28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվում է մոտ 40 մլն. եվրո: Ավելի վաղ մարզչական շտաբը ղեկվարության հետ համաձայնության էր եկել նրանում, որ ամռանը ակումբը մեկ կենտրոնական պաշտպանի ձեռք բերի: Ավելացնենք’ հենց բրազիլացին է համարվում այդ դիրքում կատալոնական ակումբի գլխավոր նպատակը:
Այս մրցաշրջանում Սիլվան Ֆրանսիայի առաջնությունում 21 հանդիպման է մասնակցել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում