Սնեյդեր. Մոուրինյոյի սրտում կնոջից ու երեխաներից հետո «Չելսին» է

Սնեյդեր. Մոուրինյոյի սրտում կնոջից ու երեխաներից հետո «Չելսին» է

«Գալաթասարայի» կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը պատմել է Ժոզե Մոուրինյոյի’ «Չելսիի» հանդեպ ունեցած համակրանքի մասին:

-Ժոզեի սրտում կնոջից ու երեխաներից հետ տեղ է զբաղեցնում «Չելսին»: Նա երբեք չի թաքցրել, որ երազում է Անգլիա վերադառնալու մասին: Եթե դուք լսեք, թե ինչպես է նա խոսում «Չելսիի» մասին, ապա կհասկանաք, որ այլ ակումբ գլխավորելու մասին նա չի մտածում:

Կարող է ծիծաղելի թվալ, բայց այն, երբ նա խոսում է լոնդոնյան այդ ակումբի կամ Պրեմիեր լիգայի մասին, հիշեցնում է երեխայի, ով Ծննդյան տոներին ծնողներից նվերներ է խնդրում,- ասել է հոլանդացին:

Հիշեցնենք’ վերջերս շատ է խոսվում այն մասին, որ պորտուգալացի մասնագետը ամռանը վերադառնալու է Մառախլապատ Ալբիոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում