«Բավարիան» Դորտմունդ է ուղևորվել առանց չորս առաջատարների

«Բավարիան» Դորտմունդ է ուղևորվել առանց չորս առաջատարների

Մյունխենի «Բավարիան», ամենայն հավանականությամբ, այդքան էլ մեծ լրջությամբ չի վերաբերվում Բունդեսլիգայի շաբաթօրյա’ Դորտմունդի «Բորուսսիայի» հետ հանդիպմանը: Հիշեցնենք’ այս թիմերը հանդիպելու են նաև Չեմպիոնների լիգայի եզրափակչում: Ինչպես հայտնում է գերմանական հեռուստատեսությունը, Յուպ Հայնկեսը Դորտմունդ է ուղևորվել առանց առաջատար չորս ֆուտբոլիստների’ պաշտպան Ֆիլիպ Լամի, ինչպես նաև կիսապաշտպաններ Բաստիան Շվայնշտայգերի, Արիեն Ռոբբենի ու Ֆրանկ Ռիբերիի:

Հիշեցնենք’ հանդիպումը մրցաշարային տեսանկյունից ոչ մի նշանակություն չունի, քանի որ մյունխենյան ակումբն արդեն ձևակերպել է այս առաջնության չեմպիոնությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում