Ռամիրես. «Բենֆիկայի» հետ եզրափակիչը ինձ մոտ հատուկ զգացմունքներ կառաջացնի
Նմանատիպ
«Չելսիի» կիսապաշտպան Ռամիրեսը կիսվել է Եվրոպա լիգայի եզրափակչի’ «Բենֆիկայի» հետ հանդիպումից ունեցած սպասելիքներով: Հիշեցնենք’ 26-ամյա բրազիլացին Լոնդոն է տեղափոխվել հենց լիսաբոնյան ակումբից:
-Մենք աշխատում ենք հանուն տիտղոսների: Դուրս ենք եկել եզրափակիչ, որտեղ կհանդիպենք ծանոթ մրցակցի հետ: Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկությունում մենք «Բենֆիկայի» հետ հանդիպել ենք երկու անգամ, ու դրանք շատ բարդ խաղեր էին: Գիտենք, որ հեշտ չի լինելու, բայց մենք հաջողության հասնելու բոլոր նախադրյալներն ունենք:
Մրցաշարից դուրս մնալու դեպքում ես կերկրպագեի «Բենֆիկային», բայց այժմ, իհարկե, ողջ ուժերս կներդնեմ «Չելսիի» հաղթանակի համար: Իհարկե, «արծիվների» հետ հանդիպումը ինձ մոտ հատուկ զգացմունքներ կառաջացնի: Բայց մենք պայքարելու ենք հաղթանակի համար,- ասել է ֆուտբոլիստը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքի հետ զրույցում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում