«Բարսելոնան» պատրաստ է 40 մլն ֆունտ վճարել Դավիդ Լուիսի համար

«Բարսելոնան» պատրաստ է 40 մլն ֆունտ վճարել Դավիդ Լուիսի համար

Daily Mail-ի հաղորդած տեղեկությունների համաձայն, կատալոնական «Բարսելոնան» հետաքրքրված է «Չելսիի» պաշտպան Դավիդ Լուիսի ծառայություններով:

Ըստ աղբյուրի, «Բարսելոնայի» ղեկավարությունն առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ պատրաստ է 40 մլն ֆունտ առաջարկել Լուիսի տեղափոխության դիմաց:

Նշվում է նաև, որ կատալոնացիները դեռևս անցյալ տարի են փորձել գնել բրազիլիացուն 25 մլն ֆունտի դիմաց, սակայն այս անգամ առավել վճռական են տրամադրված:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում