Թուրքիան թույլ է տալիս իր տարածքով զենք անցկացնել Սիրիա
Նմանատիպ
Բրիտանական «Times» պարբերականը, հղում կատարելով հետախուզական աղբյուրներին,հաղորդումէ, որ սիրիական ռազմական արդյունաբերության համար անհրաժեշտմիջոցները Սիրիա են տեղափոխվում Թուրքիայի տարածքով, ինչի վրա Անկարան աչք է փակում:
Դա թույլ է տալիս Սիրիային`ստանալ սպառազինություն`շրջանցելով միջազգային պատժամիջոցները:
Սիրիայի նախագահ Բաշար Ալ–Ասադի վարչակարգին աջակցելու համար Իրանը,Չինաստանը և այլ երկրներ ռազմական միջոցներ են մատակարարում Սիրիա՝ Թուրքիայի միջոցով:
«Մենք չենք կարծում,որ թուրքական իշխանությունները խրախուսում են զենքի բաց առևտուրը, սակայն կառավարությունը գիտակցում է դա և ոչինչ չի անում այն կանխելու համար»,- հաղորդել են մերձավորարևելյան ԶԼՄ–ները:
Սակայն Թուրքիան հերքում է այդ մեղադրանքները՝ անվանելով դրանք«անհեթեթություն»,և հիշեցնում է,որ Թուրքիան մշտապես կանխում է Սիրիա ուղարկվող զենքի բեռնափոխադրումները,որի մասին բազմիցս հաղորդվել է, գրում է «ZMAN.com»իսրայելական կայքը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում