Թուրքիան թույլ է տալիս իր տարածքով զենք անցկացնել Սիրիա

Բրիտանական «Times» պարբերականը, հղում կատարելով հետախուզական աղբյուրներին,հաղորդումէ,  որ սիրիական  ռազմական արդյունաբերության համար անհրաժեշտմիջոցները Սիրիա են տեղափոխվում Թուրքիայի  տարածքով, ինչի վրա Անկարան աչք է փակում: 

Դա թույլ է տալիս Սիրիային`ստանալ սպառազինություն`շրջանցելով միջազգային պատժամիջոցները:

Սիրիայի նախագահ Բաշար Ալ–Ասադի վարչակարգին աջակցելու համար  Իրանը,Չինաստանը և այլ երկրներ ռազմական միջոցներ են մատակարարում Սիրիա՝ Թուրքիայի միջոցով:

«Մենք չենք կարծում,որ թուրքական իշխանությունները խրախուսում են զենքի բաց առևտուրը, սակայն կառավարությունը գիտակցում է  դա և ոչինչ չի անում այն  կանխելու համար»,- հաղորդել են մերձավորարևելյան ԶԼՄ–ները:

Սակայն Թուրքիան հերքում է այդ մեղադրանքները՝ անվանելով դրանք«անհեթեթություն»,և հիշեցնում է,որ Թուրքիան մշտապես կանխում է Սիրիա ուղարկվող զենքի բեռնափոխադրումները,որի մասին բազմիցս հաղորդվել է, գրում է  «ZMAN.com»իսրայելական կայքը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում