Նազիկ Ավդալյանը բալիկի է սպասում

Նազիկ Ավդալյանը բալիկի է սպասում

esyes.am-ի հետ զրույցում Նազիկ Ավդալյանը հաստատել է, որ պատրաստվում է մայր դառնալ: Նա հղիության 11-րդ շաբաթում է:

-Երեխայի սեռը դեռ պարզ չէ, սակայն ինչպես նշել էինք հարսանիքից հետո, մեկս աղջիկ է ուզում, մյուսս՝ տղա, բայց ամենակարևորն այն է, որ առողջ բալիկ ունենանք: Բժիշկների հավաստմամբ՝ մեջքիս խնդիրները չեն խանգարի հղիության ընթացքում, այժմ էլ շատ լավ եմ ինձ զգում:
Մինչև հստակ իմանալը, Էրիկին ասում էի, որ հղի եմ: Երբ հարցնում էր՝ արդյոք ճիշտ եմ ասում, նշում էի, որ կատակում եմ: Իսկ երբ հստակ իմացա, որ բալիկ ենք ունենալու ու ասացի նրան, չհավատաց. անսպասելի էր: Շատ հայրիկների նման նա էլ ուրախացավ ու հուզվեց:»,- ասել է Նազիկը:

Նազիկն ու Էրիկը դեռ չեն որոշել իրենց առաջնեկի անունը: Զույգը դեռ ժամանակ ունի և երեխայի սեռը պարզելուց հետո դա էլ կորոշեն:

Խոսելով երեխայի ծնունդից հետո սպորտ վերադառնալու մասին՝ Նազիկը նշել է, որ ամեն բան առողջական վիճակից է կախված, իսկ իր կողմից ցանկությունը մեծ է:

Allsport.am-ը նույնպես միանում է շնորհավորանքներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում