Մոնտոլիվոն բաց կթողնի «Միլանի» առաջիկա երեք հանդիպումները
04/05/2013 13:05
Նմանատիպ
«Միլանի» կիսապաշտպան Ռիկարդո Մոնտոլիվոն, ով մայիսի 2-ին կայացած թիմի մարզման ժամանակ մկանային վնասվածք էր ստացել, բաց կթողնի «ռոսսոներիի» առաջիկա երեք հանդիպումները’ ընդդեմ «Տորինոյի», «Պեսկարայի» ու «Ռոմայի»:
-Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր քաջալերանքի խոսքեր են հղել իմ հասցեին: Հուսով եմ’ խաղադաշտ կվերադառնամ հնարավորինս արագ ու կկարողանամ օգնել թիմիս’ հայտնվել լավագույն եռյակում,- գրել է 28-ամյա ֆուտբոլիստը թվիթերյան իր էջում:
Մոնտոլիվոն Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 31 հանդիպման’ դառնալով 4 գոլի հեղինակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում