Վիլլաշ-Բոաշը աչք է դրել «Բարսելոնայի» երեք սաների վրա

Վիլլաշ-Բոաշը աչք է դրել «Բարսելոնայի» երեք սաների վրա

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշը դիտարկում է «Բարսելոնայի» միանգամից երեք ֆուտբոլիստների ձեռքբերման հնարավորությունը: Նրա հետաքրքրությունների շրջանակում են հայտնվել Ժերարդ Դեուլոֆեուն, Սերխի Ռոբերտոն ու Խոնաթան Դոս Սանտոսը:

Ինչպես տեղեկացնում է AS-ը, պորտուգալի մասնագետը ներկա է գտնվել «Բարսելոնա Բ»-ի հանդիպումներից մեկին, ինչից հետո կարճ զրույց է ունեցել կատալոնական ակումբի ղեկավարության հետ:

Ընդգծենք, որ Դեուլոֆեուի ու Ռոբերտոյի հաշվին Լա Լիգայի ընթացիկ առաջնությունում մեկական խաղ կա անցկացրած, ինչպես նաև նրանք հայտավորված էին Չեմպիոնների լիգայի հանդիպումներին: Իսկ ահա Դոս Սանտոսը Իսպանիայի առաջնությունում մասնակցել է երկու հանդիպման, իսկ Չեմպիոնների լիգայի 2012/13 թթ. խաղարկությանը չի մասնակցել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում